Գլխավոր հաշվապահի տեղակալ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Ամերիա» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆ` Գլխավոր հաշվապահի տեղակալ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարել Ընկերության ամենօրյա հաշվապահական հաշվառում` համաձայն Հայաստանի կառավարության և ՀՀ հաշվապահական հաշվառման օրենսդրության սահմանված կարգի և ֆինանսական տնօրենի ուղղորդմամբ:
  • Կազմել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ հարկային և պետական մարմիններին ներկայացնել տարեկան, եռամսյակային և ամսական ֆինանսական հաշվետվություններ:
  • Ընկերության գնման ու հաճախորդների պայմանագրերի նախագծերի ուսումնասիրություն՝ հարկային, ֆինանսական, հաշվապահական ու վճարային պարտավորությունների տեսակետից
  • Կազմակերպել և կոորդինացնել անկախ աուդիտորական ընկերության հետ աշխատանքները` կապված տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ,
  • Հսկել և կազմակերպել Ընկերության դրամական մուտքերն ու վճարումները:
  • Պատրաստել և հանձնել բանկային հաշիվներին առնչվող գործարքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
  • Հաշվարկել և վճարել սահմանված ժամկետներում Ընկերության կողմից պետական և հարկային մարմիններին վճարվելիք հարկերն ու տուրքերը:
  • Եռամսյակային կտրվածքով կազմել և ընկերության ֆինանսական տնօրենին ներկայացնել ընկերության կառավարչական ֆինանսական հաշվետվություններ:
  • Փոխարինել ընկերության ֆինանսական տնօրենին արձակուրդների ժամանակ:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների, բանկային ոլորտում
  • Առնվազն 3 տարվա փորձ ղեկավար պաշտոնում
  • ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված գլխավոր հաշվապահի որակավորման վկայականը ցանկալի է
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն (ACCA որակավորումը ցանկալի է)
  • Հաշվապահական հաշվառման, հարկային ոլորտին առնչվող օրենքների, նորմատիվ ակտերի գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ, MS Office, մասնավորապես Excel, ՀԾ- Հաշվապահ
  • Վերլուծական և կազմակերպչական հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային:
«Ամերիա» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr@ameriagroup.am:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Դիմումների ընդունման սկիզբը` 13.07.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 28.07.2018